
Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինին G20 գագաթնաժողովին ուղղված հրավերը։ Այս հարցը կքննարկվի դիվանագիտական ուղիներով, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողով։ «Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց հետ դուք անհամաձայնություններ կամ որոշակի խնդիրներ ունեք», – բացատրել է Ռուբիոն Ռուսաստանի առաջնորդին հրավիրելու պատճառը։