ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ուղիղ կապի մեջ է Մոսկվայի հետ՝ հակամարտության հետևանքով իրենց ընտանիքներից բաժանված ռուս և ուկրաինացի երեխաներին վերամիավորելու համար։
«Մենք ուղիղ կապի գիծ ունենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Իմ ներկայացուցիչն աշխատում է դրա վրա, և մենք աշխատում ենք ևս մեկ վերամիավորման ուղղությամբ», — ասել է առաջին տիկինը Fox News-ին տված հարցազրույցում։
Մելանյա Թրամփը պատասխանել է երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար Ռուսաստանի հետ իր համագործակցության մասին հարցին։ Նա հավելել է, որ մտադիր է հնարավորինս շատ երեխաների վերամիավորել իրենց ընտանիքների հետ, և որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Մելանյա Թրամփի անձնական ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար, և իր բարեմաղթանքներն է փոխանցել նրան։