Թուրքիայում Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծված լուսանկարների պատճառով տղամարդ է ձերբակալվել

Անկարայում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով ստեղծել և սոցիալական ցանցերում տարածել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի մասնակցությամբ լուսանկարներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Պարզվել է, որ կասկածյալն իր WhatsApp*-ի կարգավիճակի բաժնում (status) հրապարակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի, ինչպես նաև՝ իր սեփական լուսանկարները. ենթադրվում է, որ այդ պատկերները ստեղծվել են արհեստական ​​բանականության կիրառմամբ», – հայտնել են Անկարայի դատախազությունից, որն իրականացնում է հետաքննությունը։

Քննիչները ենթադրում են, որ ձերբակալվածը կարող էր օգտագործել այս մեթոդը՝ ստեղծելու տպավորություն, թե ինքը կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հաղորդվում է, որ ձերբակալվածն ավելի վաղ դատվածություն է ունեցել քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Leave a Comment