Վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարին

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Կողմերը հիշատակել են այս տարի կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ առաջընթացին։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment