ԱՄՆ-ն Վլադիմիր Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք կարծում ենք, որ սա հնարավորություն է նրա համար՝ շփվելու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի — խմբ.], այլև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Հուսով ենք, որ նա կընդունի այս հրավերը»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել շփումները Մոսկվայի հետ։ «Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հանդիպել այն առաջնորդների հետ, ում հետ տարաձայնություններ կամ որոշակի լարվածություն կա», – հավելել է նա։
«Քսանյակի խումբը» (G20) միավորում է աշխարհի առաջատար տնտեսություններին, ինչպես նաև Աֆրիկյան միությունն ու Եվրոպական միությունը։ Գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին։ Կրեմլը նշել է, որ Ռուսաստանը կմասնակցի բարձր մակարդակով։