«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Անդրադառնալով PISA միջազգային հետազոտության վերջին արդյունքներին՝ Մարտիրոսյանը նշեց․
«Այս թվերը պատմում են խոր ճգնաժամի մասին, որ տիրում է մեր հանրությունում։ 10 տարեկան երեխաները կամ չեն կարողանում կարդալ, կամ կարդացած տեքստը չեն հասկանում։ Հիմա 15 տարեկանների շրջանում սա դառնում է 80%։ Սա ցույց է տալիս, որ 10-15 տարեկանների շրջանում կարդացածը հասկանալու հմտությունը պակասում է գրեթե 2 անգամ։ Կարդալ՝ նշանակում է վերծանել այն, ինչ գրված է»։
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև գրադարանների խնդրին․
«Կա մոտ 1400 դպրոց, ու դրանցից, լավագույն դեպքում, 10-ը կարող է գրադարան ունենալ։ Ես տարբեր պաշտոնյաների հետ տասնամյակներ շարունակ խոսել եմ այս հարցի մասին։ Գրադարանավար չկա։ Դա մարդ է, որը պետք է աշակերտին (եթե հիմա դպրոցի մասին ենք խոսում), իսկ հանրային գրադարաններում՝ որևէ քաղաքացու, կարողանա ասել, թե գիրքը կարդալուց ու այսինչ տպավորությունն ստանալուց, այսինչ հարցերը ծագելուց հետո որն է հաջորդ գիրքը, որ պետք է կարդալ։ Հիմա Հայաստանում քանի՞ մարդ կա, որ կարող է խորհուրդ տալ․ առավելագույնը՝ 10։ Սա է Հայաստանի խնդիրը․ ամենացածր աշխատավարձը գրադարանավարն է ստանում՝ 75 հզ․ դրամ՝ հարկերը հանած»։
Մարտիրոսյանի խոսքով՝ 10 տարեկանում աշակերտների 30%-ը չի հասկանում կարդացածը, իսկ 15 տարեկանում՝ արդեն 80%-ը։
«Սա արդեն աղետ է․ 5 տարվա մեջ մենք ո՞նց ենք այս երեխաներին քայքայում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
