ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։
«Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ ընկերների գաղափարները կիսող հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել եմ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։
Սա համարում եմ իմ ու իմ գաղափարակից ընկերների՝ այս իշխանությունների ապազգային քաղաքականության դեմ փողոցից, բանտերից, դատարաններից տարիներ շարունակվող պայքարի հերթական հանգրվանն ու մարտահրավերը։
Տևական ժամանակ տարբեր ճանապարհներով, այս իշխանությունները համայնքները զավթելով՝ դրանք դարձրել են իրենց հանձնվողականության, ապազգային քաղաքականության և վերարտադրության հենարան։
Հ.Գ. Կոչ եմ անում մասնակցել ընտրությանը և ձեր քաղաքական անհամաձայնությունը հայտնել օրվա իշխանությունների պարտվողական, հանձնվողական և ապազգային քաղաքականությանը»։