Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը

Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի (RAF) T2 Hawk ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ուելսի Անգլսի կղզու մոտակայքում: Երկու օդաչուներն էլ կատապուլտացվել են և ստացել են թեթև վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը։

Ինքնաթիռը մեկնել է Ուելսի RAF Valley-ից՝ ուսումնական թռիչքի համար: Վթարի վայր են ժամանել հրշեջներ և արտակարգ ծառայություններ: Օդաչուները բժշկական օգնություն են ստանում։

Սկսվել է վթարի պատճառների հետաքննություն, հայտնել է Թագավորական ռազմաօդային ուժերի խոսնակը։

Leave a Comment