ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում նշել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկով ԱՄՆ-ն մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում։
Թրամփի խոսքով՝ նախագիծը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու բարգավաճմանը, որոնց ապահովմանը հանձնառու է նաև ԱՄՆ-ն։
Թրամփն ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանային խաղաղության ձգտումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ տարածաշրջանի համար։
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, շնորհավորական ուղերձ էր հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է առաջ մղել TRIPP նախագիծը և խրախուսել ամերիկյան ներդրումները։
TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։
