Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով – armeniatoday.am

Դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ՝ համակցված բացակայելու արգելքով, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

Ավանեսյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել հունիսի 25-ին։ Նրան ապրիլին ձերբակալել էին ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ 2 ամսով կալանք էր կիրառել, ինչից հետո՝ ապրիլի 29-ին, Կանդազը հացադուլ էր հայտարարել, ավելի ուշ դադարեցրել էր այն։

Կանդազը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։

Leave a Comment