Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա․ Երևանի քաղաքապետարան

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն ոռոգման ջրով։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ջրային կոմիտեին պատկանող, Երևանամերձ հատվածում գտնվող արհեստական ջրամբարից խողովակաշարով ոռոգման ջուր է տեղափոխվում Նուբարաշեն վարչական շրջան։ Դեռևս նախորդ տարի անցկացվել էր 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, այս տարի ծավալն ավելացվել է ևս 1,5 կմ-ով։

Ձեռք է բերվել նաև պոլիէթիլենային խողովակները եռակցող նորագույն սերնդի սարքավորում, ինչն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքների ընթացքը։

Վերջին 4 տարում Երևանում անցկացվել է շուրջ 150 կմ երկարությամբ ոռոգման համակարգ»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment