
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին ընտրարշավին ակտիվ մասնակցության համար: Նախագահը նշել է, որ ընտրություններին միջամտելու փորձերը որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրողների մասնակցության վրա։
Ըստ Պուտինի՝ ընտրատեղամասերի մոտ հերթերը ցույց տվեցին, որ «Ռուսաստանին վախեցնել հնարավոր չէ»: Նա նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողության» բոլոր նպատակները կիրականացվեն։
Նախագահը ռեկորդային մասնակցությունը որակել է՝ որպես քաղաքացիների կողմից երկրի ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերին աջակցության ապացույց: Նա հավելել է, որ այժմ պետք է ամեն ինչ արվի՝ ընտրողների կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված վստահությունն արդարացնելու համար։
Ընտրություններից հետո Պուտինը նաև ելույթ է ունեցել զինվորականների առջև: Նա ասել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ հավատում են զինվորականներին և հաղթանակին։