Ձևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորին


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Զույգ սրբավայրերի պահապան,Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին Ազգային տոնի կապակցությամբ:


«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություն­ների հաստատումից ի վեր ձևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:


Leave a Comment