Քննարկման մասին տեղեկությունն էլ ԱԺ կայքից հանել էին •

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել էր «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ եւ լուծումներ» թեմայով քննարկում։

Քննարկման մասին տեղեկությունը երեկ հրապարակվել էր Ազգային ժողովի պաշտոնական կայքում, սակայն այսօր նկատեցինք, որ քննարկման մասին տեղեկությունը կայքում չկա` հանվել է։ Գալստյանը հայտնեց, որ ինքը եւս նկատել է, որ նյութը կայքից հեռացվել է։ Հարցին` դիմե՞լ է արդյոք Ազգային ժողովի լրատվության վարչություն` պարզաբանում ստանալու համար` պատգամավորը բացասական պատասխան տվեց։

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/4ae982c6ec42d29e2312782b203aaf0e

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Leave a Comment