Հորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման


Առևտրային նավ է ենթարկվել հարձակման Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնին (UKMTO), հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կոորդինացման կենտրոնի տեղեկություններով՝ նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, անձնակազմը տարհանվել է, երկու մարդ տուժել է։

Նավի անունը, գրանցման նավահանգիստը և միջադեպի ստույգ կոորդինատները չեն հրապարակվում։

Leave a Comment