ՔՊ-ականներն արցախցիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից լքեցին դահլիճը

ՔՊ խմբակցության պատգամավորները և կառավարության ներկայացուցիչներն այսօր կիստ թողեցին ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկումը և ցուցադրաբար հեռացան դահլիճից։

Իշխանական պատգամավոր Մարիամ  Պողոսյանն ասաց.

«Մենք այսօր եկել էինք այն ակնկալիքով, որ կքննարկենք Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր, բայց այս հանդիպումը կարծես դարձել է  միջխորհրդարանական հանդիպում, ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինելու երկու խորհրդարան, երկու կառավարություն։ Մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»։ 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագաh Լիլիթ Գալստյանն իր հերթին պատասխանեց.

«Ձեր իրավունքն է, կարող եք լքել»։

Leave a Comment