Հայաստանում միգրացիոն հոսքերով պայմանավորված՝ անշարժ գույքի վարձավճարների շուկայում թռիչքային աճ է գրանցվել, և արցախցիներն այս իրավիճակում ամենաշատը տուժող մարդիկ են։ ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ արցախցիների իրավիճակը ծանր է։
«Պետական այն չնչին աջակցությունը, որ վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որևէ ձևով չի համապատասխանում նրանց կարիքներին, իսկ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում դեռևս ընդամենը 4000 ընտանիք է կարողացել վերջնականորեն կարգավորել իր բնակարանային ապահովման մարդը։
8000 ընտանիք վերցրել է սերտեֆիկատը, որից իրացրել է 4000-ը։
Այս թիվը հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես իրացնել այդ հավաստագիրը. համապատասխան բնակարան՝ համապատասխան այդ պահանջներին և համարժեք արժեքին, չեն կարողանում գտնել։ Բացեք List.am-ը, կտեսնեք՝ Երևանի հարակից տարածքներում ինչ բնակարաններ կգտնեք»,-ասաց նա։