Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական մտահոգիչ է համարում Իրանի շուրջ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հատարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում։


Փաշինյանն անդրադարձել է նաև, իրավիճակով պայմանավորված, նավթամթերքի շուկայում փոփոխություններին:«Վերջին ժամանակաշրջանում մենք կարողացել ենք բազմազանեցնել մեր նավթաբենզինային շուկան և ներմուծման շուկաները, դա, իհարկե, գնի խնդիր է, ինչպես ամենուր, բայց տարածաշրջանում ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է մեզ համար և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա»,- նշել է վարչապետը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment