Արցախահայերի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են և շարունակում են մնալ մարտահրավեր. Լիլիթ Գալստյան

Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված հետևողական ագրեսիայի  և ցեղասպանության արդյունքում արցախահայերը ենթարկվեցին ցեղասպանության, էթնիկ զտման, և 120 հազար մեր հայրենակիցներ հարկադրված լքեցին իրենց հազարամյակների բնօրրանըL: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակայս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ըստ նրա՝ այժմ փորձ է արվում լուծումներ տալ արցախահայերի՝ Հայաստանում ապաստանելուց հետո ի հայտ եկած տարաբնույթ՝ սոցիալ տնտեսական, կրթական խնդիրներին։

«Խնդիրները բազմաթիվ են, և հակառակ որդեգրված քաղաքականության՝ խնդիրները շարունակում են մնալ մարտահրավեր։ Ասել, թե վերջին 3 տարիների ընթացքում այդ խնդիրները վերլուծության չեն ենթարկվել, սուտ կլինի, սակայն դրանք այնքան խորն ու համատարած են, որ այդ խնդիրներն ամենօրյա լուծման կարիք ունեն։
Արցախահայերի կարիքների գնահատումն իրականացվել է ոչ միայն տեղական, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ իրենք շահագրգռված են հնարավոր չափով լուծումներ տալ արցախահայերի խնդիրներին։

Leave a Comment