Արսեն Ջուլֆալակյանը Հարավամերիկյան խաղերի չեմպիոն է դարձել Արգենտինայի դրոշի ներքո

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո, հայտնել է Արգենտինայի կառավարության պաշտոնական կայքը։

Մրցաշարը նա սկսել է հաղթելով պերուացի Ռայան Կուբասին 8։0 հաշվով, ապա խմբային փուլում 4։9 հաշվով պարտվել Ժաիր Կուերոյին։ Կիսաեզրափակչում Ջուլֆալակյանը 9։0 հաշվով առավելության է հասել բրազիլացի Ժոիլսոն Դե Բրիտոյի նկատմամբ։ Եզրափակչում Ջուլֆալակյանը 4։2 հաշվով ռևանշ է վերցրել Կուերոյց։

Ջուլֆալակյանի հաղթանակը Արգենտինայի համար դարձել է Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջին ոսկե մեդալը վերջին 16 տարվա ընթացքում։

Հայաստանի դրոշի ներքո Ջուլֆալակյանը 2009 թվականին դարձել է Եվրոպայի, 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։

2025 թվականի հունվարին Ջուլֆալակյանը փոխել էր մարզական քաղաքացիությունը և սկսել հանդես գալ Արգենտինայի դրոշի ներքո։

«Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերն անցկացվում են սեպտեմբերի 12-26-ը Արգենտինայի Սանտա Ֆե, Ռոսարիո և Ռաֆայելա քաղաքներում։

Leave a Comment