Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել




Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ, գրում է  New York Times-ը։

Իրանական կողմը պահանջել է, որ ԱՄՆ-ն վերացնի ռազմածովային շրջափակումը և ազատի սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնի պատերազմը բոլոր ճակատներում, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Իրանական կողմի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ գործընթացը շատ լավ է ընթանում։

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ շուտով համաձայնության կհասնեն։ Թրամփը ենթադրել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։





Leave a Comment