Սիրելի Արդշինբանկ, չօգտագործվող և արգելափակված քարտի պարտքի համար ինձ դասակարգել եք որպես «անվստահելի» հաճախորդի, և ձեր թեթև ձեռքով ես այսօր չեմ կարողանում կատարել որևէ գործարք



Արդարության համար մի փոքր ճշգրտում․

դուք ոչ թե ԴԱՀԿ եք դիմել, այլ ինձ դասակարգել եք որպես «անվստահելի» հաճախորդի, և ձեր թեթև ձեռքով ես այսօր չեմ կարողանում կատարել որևէ գործարք։

Իսկ պատճառը՞։

98 դոլարի պարտք՝ չօգտագործվող և արգելափակված քարտի համար։

Հիմա ամենահետաքրքիր հատվածը․ հաճախորդին «անվստահելի» եք համարում այն դեպքում, երբ նա չի վճարել քարտի սպասարկման գումարը, որը փաստացի չի օգտագործել և որի մասին պատշաճ ծանուցում չի ստացել։

Ուզում եմ ասել՝ «անվստահելին» այս իրավիճակում ես չեմ համարում ինձ։

Ուստի պահանջս նույնպես պարզ է․ պաշտոնապես վերանայել իմ նկատմամբ կիրառված սահմանափակումը, զրոյացնել այդ պարտքը և վերականգնել իմ՝ որպես հաճախորդի, գործարքներ կատարելու հնարավորությունը։

Ես այդ 98 դոլարը վճարել չեմ պատրաստվում։

Եվ սա արդեն ոչ այնքան 98 դոլարի, որքան հաճախորդի նկատմամբ վերաբերմունքի, թափանցիկության և բանկային ծառայության որակի հարց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment