Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

23 Սեպտեմբերի, 2026

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց այդ նշաձողով են այս երկիրը ղեկավարել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում։

Այս արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է դուր գալ իր ընտրազանգվածի ինչ-որ հատվածի։ Երբ ընտրազանգվածի աչքերը բացվում են և հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանն ինչ արհավիրքներ է բերել և ինչ նոր արհավիրքներ են սպասվում Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլ Փաշինյանը նոր, այսպես ասած, «թմրանյութ» է սրսկում իր ընտրազանգվածին՝ փորձելով ասել․ «Մի փոքր էլ սպասեք, տեսեք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել ենք»։

Բոլորը հասկանում են, այդ թվում՝ նաև ՔՊ-ականները, որ Ռոբերտ Քոչարյանի այս կալանավորումն ընդհանրապես ոչ գույքերի մասին է, ոչ թալանի վերադարձի։ Այս ամենը զուտ քաղաքական և նաև աշխարհաքաղաքական համատեքստում է տեղի ունենում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment