Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն

Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել մի խումբ դատապարտյալների ներում շնորհելու մասին։ Նրանց թվում է Ֆրանսիայի քաղաքացի Մարտեն Ռայանը, որը վերջին տարիներին Ադրբեջանում լայն արձագանք ստացած գործերից մեկի շրջանակում էր դատապարտվել։

Հրամանագրով ներում է շնորհվել Թուրքիայի քաղաքացիներ Մեհմեթ Դեմիրին և Սալիհ Օզդեմիրին, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Կիրիլ Միխայլովին, Ֆրանսիայի քաղաքացի Մարտեն Ռայանին, ինչպես նաև Պակիստանի քաղաքացի Սոնիա Սաբիրին։

Մարտեն Ռայանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 2026 թվականի մարտի 16-ին։

Ըստ հրապարակված տեղեկության՝ Ալիևի հրամանագրով նշված անձանց նկատմամբ կիրառվել է ներման որոշում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment