Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջին կանգառը Նյու Յորքում, որտեղ նա ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար, կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունները, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր առաջին բանակցությունները նախատեսված են այսօր վաղ առավոտյան՝ Նյու Յորքի ժամանակով, և դրանք կսկսվեն ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցություններով։ Սա կլինի օրակարգի առաջին կետը», – ասել է նա։