Լատվիան, Լիտվան և Էստոնիան գաղտնի կերպով 500 միլիոն եվրո են խնդրել Եվրամիությունից՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար, հաղորդում է ֆիննական Iltalehti թերթը ՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ երկուշաբթի այդ երկրները Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նամակ են ուղարկել, որը ստորագրել են իրենց պաշտպանության նախարարները։ Նրանք լրացուցիչ աջակցություն են խնդրում Ռուսաստանից ենթադրաբար աճող սպառնալիքի պայմաններում:
Ռիգան, Վիլնյուսը և Տալլինը Բրյուսելից պատասխան են սպասում մի քանի շաբաթվա ընթացքում և հույս ունեն, որ ԵՄ-ն արդեն 2026 թվականին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործողությունների համար:
Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հերքել են այն ենթադրությունները, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա մինչև 2030 թվականը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեռևս 2025 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր իր պատրաստակամության մասին «ստորագրել փոխադարձ չհարձակման մասին համաձայնագիր արևմտյան երկրների հետ՝ այս հարցում առկա մտահոգությունները լուծելու համար»:
Ավելի ուշ, ՏԱՍՍ-ի կողմից առաջատար միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է , որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա ենթադրաբար սպասվող հարձակման մասին պնդումները ոչ միայն անհեթեթություն են, այլև սադրանք և ապատեղեկատվություն, որն ուղղված է սեփական բնակչությանը խաբելուն: