2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներ


Ռուսաստանի Ադիգեայի Հանրապետությունում երկու տարեկան երեխան ընկել է բնակարանի հինգերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ Միջադեպի մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել Մայկոպի Սպորտիվնայա փողոցում։ Իրավապահների փոխանցմամբ՝ երեխան տանը եղել է մոր հետ, սակայն մի պահ մնացել է առանց հսկողության։ Տղան բարձրացել է պատուհանագոգին, բացել պատուհանը և ընկել ներքև։

Ինչպես գրում է Past.am-ը, երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Դեպքի առնչությամբ նախաքննություն է իրականացվում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։

Past.am-ի փոխանցմամբ՝ երեխայի վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Leave a Comment