
Իրանի դեմ ԱՄՆ-ի մարտական գործողությունների հետևանքով զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի, տվյալները հրապարակել է Պենտագոնը, գրում է «Արմենպրես»-ը։
The Washington Post թերթի տվյալներով՝ խոսքը կին սպայի մասին է, որը մահացել է ռազմական ինքնաթիռում՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկը մեկնելիս։ Ինչպես նշել է պարբերականը, մահն ուղղակիորեն կապված չէ մարտական գործողությունների հետ։
Ավելի վաղ WP-ն հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները և կազմում է առնվազն 22: