Գերմանիայի արևմուտքում՝ Ռեյնլանդ-Պֆալց շրջանի Այֆել տարածաշրջանում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի Շպանգդալեմ ավիաբազայի մոտակայքում F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, հայտնել DW-ն։
Դեպքը տեղի ունեցել սեպտեմբերի 22-ին։ ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները հայտնել են, որ օդաչուն հասցրել է անվտանգ կատապուլտվել և ողջ է մնացել։ Այֆել-Բիտբուրգ-Պրյում շրջանի տվյալներով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, սակայն վնասվածքների ծանրության աստիճանը ճշտվում է։
Գերմանական n-tv հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ընթացքում, իսկ Volksfreund թերթը նշում է, որ միջադեպը գրանցվել է վայրէջքի պահին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջ ծառայությունները, պատճառները հետաքննվում են։
Ամերիկյան զինուժը Գերմանիայի տարածքում տեղակայված է շուրջ 20 հիմնական ռազմական օբյեկտներում։
ԱՄՆ-ից դուրս գտնվող ամենամեծ ամերիկյան ռազմական բազան է, որը ծառայում է որպես հիմնական լոգիստիկ հանգույց Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Արևելյան Եվրոպա զորքերի ու մատակարարումների տեղափոխման համար։
ԱՄՆ ՌՕՈւ-ն այստեղ ներկայություն ունի 1950-ական թվականներից։ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում դիտարկվում էր զորքերն այստեղից դուրս բերելու ծրագիրը, սակայն 2021 թվականին այդ որոշումը չեղարկվեց։
