Սեպտեմբերի 23-ը՝ ժեստերի լեզուների միջազգային օր․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան։ Հյուր. ժեստերի լեզվի թարգմանիչ, դասավանդող, «Ձայնն իմ ձեռքերում» նախագծի հիմնադիր Լուսինե Հոլիկյան։

Թեման. Լեզու, որը խոսում է սրտով, և խոսքեր, որոնք արտահայտվում են շարժումներով։ Սեպտեմբերի 23-ը Ժեստերի լեզուների միջազգային օրն է։ Ժեստերի լեզուն պարզապես շարժումների ամբողջություն չէ․ այն մշակույթ է, պատմություն, ինքնություն և հաղորդակցվելու լիարժեք միջոց։

  • Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կամուրջ են հանդիսանում երկու տարբեր աշխարհների միջև։
  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, ճանաչել և հարգել ժեստերի լեզուն։
  • Եվ ինչպե՞ս կարող ենք ավելի ներառական դարձնել մեր հասարակությունը։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Leave a Comment