ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։
Հանդիպմանը Վաշինգտոնը ներկայացնում էին Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ Թեհրանը՝ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Բանակցություններն ընթացել են միջնորդների միջոցով, ինչպես տեղի էր ունենում նախկինում:
«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մենք երկարատև բանակցություններ անցկացրեցինք իրանական պատվիրակության հետ՝ ամբողջ օրվա ընթացքում կողմերի միջև շրջայցեր կատարող ներկայացուցիչների միջնորդությամբ: Հաջողությամբ ավարտվեց քննարկումների փուլը, որը, հուսով ենք, կառուցողական և հեռանկարային կլինի: Միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը»,- X սոցիալական ցանցում գրել է Ուիթքոֆը:
