Ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերը մահացել է մի քանի դեղամիջոցների, այդ թվում՝ ֆենտանիլի, չնախատեսված գերդոզավորումից. հայտնել են Հարավային Կարոլինայի դիահերձարանից։
36-ամյա Պանետիերն օգոստոսի 16-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքի բնակարաններից մեկում։ Տանը գտնվում էին նրա ընկեր Բրայան Հիքերսոնը՝ եղբոր՝ Զաք Հիքերսոնի հետ։
Ըստ Գրինվիլի շրջանի դիահերձարանի գրասենյակի հայտարարության՝ Փանետիերի օրգանիզմում հայտնաբերվել է ֆենտանիլի և դրա քիմիական ածանցյալի, ինչպես նաև անհանգստության դեմ նախատեսված ալպրազոլամ դեղամիջոցի, մկանային ուժեղ ռելաքսանտի և խորը դեպրեսիայի ու հոգեկան առողջության այլ լուրջ խանգարումների բուժման համար կիրառվող դեղամիջոցի համակցություն։
Գրինվիլի ոստիկանությունն էլ հաստատել է, որ Փանետիերի մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Անցյալ ամիս շտապօգնության բժիշկները 911 զանգից հետո ժամանել էին Պանետիերի բնակարան և ավելի քան 40 րոպե շարունակ իրականացրել սրտաթոքային վերակենդանացում և այլ առաջադեմ վերակենդանացման միջոցառումներ, նախքան նրա մահը հայտարարելը։ Դիահերձման արդյունքում որևէ վնասվածքի հետք չի հայտնաբերվել, որը կարող էր նպաստել նրա մահվանը,— հայտարարությամբ նշել է Գրինվիլի շրջանի դիահերձարանի պետ Մայք Էլիսը։
