Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 23-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 23-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +29-31 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +24-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +23-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +23-27 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-27, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +27-32 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +30-33 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +31-34 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-26, նախալեռնային շրջաններում՝ +28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-35 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment