Զելենսկին հայտարարել է մինչև ձմեռ ՌԴ-ի հետ հակամարտությունն ավարտելու ցանկության մասին

Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնությամբ Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտել մինչև այս ձմռան սկիզբը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ դնել այս պատերազմին։ Դրանում մեզ կօգնի նախագահ Թրամփը, և կարծում եմ՝ դա պետք է անել որքան հնարավոր է շուտ՝ քանի դեռ ձմեռը չի սկսվել», – երեքշաբթի Թրամփի հետ հանդիպման սկզբում ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման հարցում առայժմ որևէ առաջընթաց չկա։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։

Leave a Comment