ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկայում կարող է նոր անձնական հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն քիչ հավանական է, որ այն տեղի ունենա Ֆլորիդայի նահանգի Մայամիի մերձակայքում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում։
Լրագրողները Թրամփին խնդրել են մեկնաբանել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը։
«Դե, չգիտեմ։ Գիտեմ, որ նա կհանդիպի։ Մենք արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Կարծում եմ՝ նա պատրաստ կլինի ևս մեկ հանդիպման։ Մայամիի հարցում վստահ չեմ», — պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը լրագրողների հետ զրուցել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Զելենսկու հետ հանդիպումը սկսելուց առաջ։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 14-15-ը՝ Մայամիի մերձակայքում գտնվող Դորալ քաղաքում։