Հայաստանն ու Իտալիան կընդլայնեն ռազմական կրթության ոլորտում գործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոն մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:

Հայաստան կատարած այցի շրջանակում Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Leave a Comment