Ընտրություններից հետո մենք կկարողանանք համաձայնության գալ Իրանի հետ. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
«Ապագայի համար մեծ հույս կա։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ ընտրություններից հետո։ Որովհետև նրանք ինձ հետ չհամաձայնելու որևէ պատճառ չունեն», – նշել է Թրամփը։
Նա ասել է, որ մյուս կողմը սպասում է միջանկյալ ընտրություններին և դրանց արդյունքներին։
«Ինձ համար միակ կարևոր հարցն այն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ում զինամթերքի պաշարների վերաբերյալ մեղադրանքները։
«Դավաճանները ոգևորված ասում են, որ Միացյալ Նահանգները թուլացրել է զգոնությունը և բավարար զինամթերք չունի։ Բայց դա ճիշտ չէ», – ասել է նա։
Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգներում զինամթերքի արտադրությունը իրականացվում է մեծ մասշտաբով. «Մենք զինամթերք ենք արտադրում մեծ մասշտաբով, համալրում ենք մեր պաշարները, և հիմա դա անում ենք ավելի արագ, քան երբևէ։ Ավելին, մեր զինամթերքի մյուս արտադրությունների ծրագրերը նույնպես կմեկնարկեն»։