Հայաստանը ներկայացնող Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Քառորդ եզրափակիչում Գարբոյանը 4։1 հաշվով (30։27, 30։27, 30։27, 29։28, 28։29) հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Զակարիին։
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը Բաիր Բատլաևն է (Ռուսաստան). մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։
Առաջնության կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Էլիդա Քոչարյանը։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին։
