Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Մենք նաև վճռականորեն առաջ ենք մղում մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվի տևական խաղաղություն, և ողջունում է երկու երկրների ղեկավարների դրսևորած՝ «հակամարտությունը կարգավորելու ձգտումը»։
Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականից երկրները բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նույն թվականի հուլիսին կողմերը պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։
