Թուրքիան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության, ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ողջունում ենք Փաշինյանի և Ալիևի ջանքերը խաղաղության հարցում»,- ասել է նա։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան վճռականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
