Ռուս գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել և փորձեր անցկացնել Լուսնի հակառակ կողմից բերված հողի նմուշների հետ։ Դրանք Երկիր է հասցրել չինական «Չան’է-6» տիեզերական ապարատը։
ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Դմիտրի Զարուբինի խոսքով՝ նմուշները վերջերս են ստացվել, և այժմ ընթանում է անհրաժեշտ սարքավորումների ու մեթոդների նախապատրաստումը։
Նմուշները «Չան’է-6»-ը հավաքել է 2024 թվականին։ 2026 թվականի հունիսին ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտին փոխանցվել է ընդհանուր 1.5 գրամ նմուշ՝ 1 գրամ՝ Լուսնի մակերևույթից, իսկ 0.5 գրամ՝ ռոբոտային սարքավորումների միջոցով վերցված հողից։
