«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան

«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արձանագրենք՝ Հայաստանի և հայերի դեմ շարունակվում է նարատիվային պատերազմը: Ադրբեջանը նարատիվային պատերազմի առավել վտանգավոր տեխնոլոգիաներ է կիրառում, ինչը վկայում է դրանց կազմակերպվածության, մշակվածության, մեթոդական պլանավորվածության, ռեսուրսների բաշխման մասին: Սա վկայում է շատ շոշափելի արդնուքի հետապնդման մասին, իսկ դա ոչ այսօր, այլ վաղը կլինի:
Նարատիվային պատերազմի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում սպասվելիք ագրեսիվ գործողությունների համար ստեղծել պատմական, բարոյական, քաղաքական, մշակութային և նարատիվային հիմք: Ու կստեղծեն, որովհետեւ այդ հարցում Ադրբեջանին օգնում են նաև այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը:
Հիշեք մի բան՝ ապագայում Ադրբեջանի գործողությունների դեպքում մեղավորներ փնտրեք նախ Հայաստանում ու այն հայերի մեջ, ովքեր արդարացնում են Ադրբեջանի գործողությունները:
Ի դեպ՝ բոլոր մեծ պատերազմներից մի քանի տարի առաջ սկսվել է հենց նարատիվային պատերազմը:
Հ. Գ. Հետո չասեք՝ «չենք իմացել Ադրբեջանի նպատակները», «վաայ, ինչ անսպասելի էր», «ով կմտածեր», «ախր մենք արել ենք, ինչ ուզել են», «Վայ, Ռուսաստանն է մեղավոր», «Քա վաայ, Թրամփն է մեղավոր» ու նման էություններ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment