Կուբացի դիվանագետները Թրամփի խոսքերից հետո լքել են ՄԱԿ-ի ԳԱ դահլիճը • Tribune.am

Կուբացի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կուբայի նկատմամբ Վաշինգտոնի կողմից գործադրվող ռեկորդային ճնշման վերաբերյալ արված արտահայտությունների ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է ռեկորդային ճնշման տակ և այն անվանել է «լիովին ձախողված պետություն»։ Այս արտահայտություններից հետո կուբացի դիվանագետները լքել են դահլիճը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես բացվել է Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին։

Leave a Comment