Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքները


Հասարակություն


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ սեպտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5833 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 411, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 754, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 256, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1237 և 1747 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 114-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 108 անձ։


Leave a Comment