«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը և տարածաշրջանային զարգացումները, հայտնել են Ազգային ժողովից։
Հանդիպմանը մասնակցել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։
Խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և TRIPP նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր և կարևորել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների վերաբերյալ։
