Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի եղբայրը՝ Չարլզ Սփենսերը, նոր գրքում մեղադրանքներ է ներկայացրել նրա նախկին ամուսնու՝ Չարլզ III թագավորի հասցեին։ «Swan Song: Diana, My Sister» գրքում Սփենսերը պատմում է, որ Դիանայի 1997 թվականի հուղարկավորությունից առաջ վիճել է այն ժամանակվա արքայազն Չարլզի հետ՝ նրա որդիների՝ Ուիլյամի և Հարրիի՝ մոր դագաղի հետևից քայլելու հարցում։
Սփենսերի խոսքով՝ Դիանան չէր ցանկանա, որ իր որդիները նման ծանր փորձության միջով անցնեին։ Նա նաև պնդում է, որ Չարլզը Դիանայի նկատմամբ «արհամարհանք» էր ցուցաբերում։ Բուքինգհեմյան պալատը, արձագանքելով գրքին, հայտարարել է, որ կորստի ցավը կարող է տարիներ անց ազդել մարդու դատողության և հիշողության վրա։
Սփենսերը, սակայն, պնդում է, որ իր ներկայացրածը ճշմարտությունն է։ Նա գրքում նաև քննադատել է թագավորական ընտանիքին՝ Հարրիի նկատմամբ բավարար հոգատարություն չցուցաբերելու համար և նշել, որ նրա ու Մեգան Մարքլի նկատմամբ մամուլի վերաբերմունքում տեսնում է Դիանայի հանդեպ վերաբերմունքի նմանություններ։
