Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Նշենք, որ Քրիստինե Գրիգորյանին Բաքու է տեղափոխել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter