Ո՞վ է դառնալու տարվա ամենագեր արջը

Ո՞վ է դառնալու տարվա ամենագեր արջը

Ալյասկայի Կատմայի ազգային պարկում մեկնարկել է ամենամյա «Գեր արջերի շաբաթ» (Fat Bear Week) մրցույթը, որի ընթացքում շագանակագույն արջերը պայքարում են ամենագեր արջի կոչման համար։ Անցած տարվա հաղթողը Չանկն է՝ 32 համարի արջը, որի քաշը 2025 թվականին գնահատվել էր մոտ 1200 ֆունտ՝ շուրջ 544 կիլոգրամ։ Նա այս տարի կրկին մասնակցում է մրցույթին։ Մրցակիցների թվում է նաև Գալլին՝ 903 համարի արջը և երկակի չեմպիոն Գրեյզերի ձագը։

Այս տարի մրցույթին մասնակցում է 16 արջ։ Քվեարկությունն անցկացվում է առցանց, իսկ հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 29-ին: Արջերը ամռանը մեծ քանակությամբ սաղմոն են ուտում՝ ձմեռային քնին նախապատրաստվելու և ճարպի պաշար կուտակելու համար։ Որոշ արջեր օրական կարող են ուտել մինչև 30 ձուկ։ «Գեր արջերի շաբաթը» անցկացվում է 2014 թվականից՝ շագանակագույն արջերի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment