«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին: Մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել 2 ամսով։ Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Թևանյանի գործով անցնում է նաև Մանուկյանը։ Հուլիսի 9-ին նա երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
