Դպրոցում պայմանական հրդեհ է բռնկվել․ փրկարարներն իրականացրել են հատուկ ուսումնավարժանք

Շենգավիթ վարչական շրջանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակը արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում անձնակազմի արագ, կանոնակարգված և ճշգրիտ արձագանքման հմտությունների զարգացումն ու կատարելագործումն էր։

Միջոցառմանը ներգրավված մարտական հաշվարկները ցուցադրեցին բարձր կարգապահություն և մասնագիտական հմտություններ։

Ահազանգից անմիջապես հետո իրականացվեց իրավիճակի գնահատում և մարտական հաշվարկների ճիշտ տեղաբաշխում, ինչին հաջորդեց արագ արձագանքումը․ ապահովվեց պայմանական հրդեհի աղբյուրի արագ մեկուսացումն ու մարումը։

Ուսումնավարժանքի ընթացքում դպրոցի անձնակազմի ու փրկարար ծառայողների միջև ապահովվեց սերտ փոխգործակցություն և գործողությունների համակարգում։

Այս ուսումնավարժանքը ևս մեկ անգամ փաստեց, որ կրթական հաստատություններում անվտանգության մշակույթի ձևավորումն ու փրկարարական ծառայությունների հետ սերտ համագործակցությունը արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացման ու պաշտպանվածության հուսալի երաշխիք են։

Leave a Comment